Եվրոպական առաջնորդները նոր բանակցություններ են վարել Ուկրաինայի հարցով

Գերմանիայի կանցլեր Մերցը հայտնել է. «Այսօր տեղի է ունեցել բեռլինյան ձևաչափով եվրոպական և կանադական գործընկերների հետ բանակցությունների ևս մեկ փուլ: Մենք առաջ ենք մղում խաղաղության գործընթացը: Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն և ազնվություն բոլոր կողմերից, այդ թվում՝ Ռուսաստանից»:


Նիդեռլանդների վարչապետ Շոֆն էլ իր հերթին ասել է. «Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքներ ապահովելու աշխատանքները շարունակվում են ամբողջ ուժով: Բոլոր ջանքերն ուղղված են Ուկրաինայի համար երկարատև խաղաղության հասնելուն: «Կամավորների կոալիցիան» կրկին կհանդիպի հաջորդ շաբաթ»:


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ ասել է. «Ի վերջո, ազատ ուկրաինական պետության բարգավաճումը կայանում է ԵՄ-ին անդամակցելու մեջ: Սա ինքնին անվտանգության հիմնական երաշխիք է: Անդամակցությունը օգուտ է բերում ոչ միայն միացող երկրներին, ինչպես ցույց են տվել ընդլայնման հաջորդական ալիքները, այլև ամբողջ Եվրոպային»:

Քաղաքականություն