Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պարտավոր են ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ
2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանի դեսպանությունից:
«Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել, ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.
Ապահովագրական պայմանագրի կողմեր
Ծածկույթի տարածք
Ապահովագրության առարկա
Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ
Ապահովագրված ռիսկեր
Ապահովագրական գումարի չափ
Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։
Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է. «Վարդաշեն» 110/35/6 Ենթակայանում բռնկված հրդեհի...
Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցնե...
Ժամը 21:00-ի դրությամբ՝ Հանրապետությունում մի շարք ավտոճանապարհներ փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կո...
Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23:10-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կո...