Կինոն կանգնած է նոր մարտահրավերների ու նոր հեռանկարների առաջ․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ, որում նշված է.
«Այսօր՝ փոփոխվող աշխարհի և նոր տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում, կինոն կանգնած է նոր մարտահրավերների ու նոր հեռանկարների առաջ։ Այդ գործընթացում կարևոր է ստեղծագործական ազատության, ուրույն մտածողության և երիտասարդ սերնդի ներգրավվածության խթանումը։ Վստահ ենք, որ այժմ ստեղծագործող հայ կինոգործիչները կշարունակեն համադրել ավանդույթներն ու նորարարությունը՝ ստեղծելով գործեր, որոնք արժանիորեն կգնահատվեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակներում»։
«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը կինոյի ոլորտին՝ կարևորելով վերջինիս նշանակությունը մշակույթի զարգացման, միջազգային համագործակցության և մշակութային երկխոսության խթանման գործում։
Եվ այս մոտեցմամբ են պայմանավորված նաև այն օրենսդրական բարեփոխումներն ու աջակցության տարատեսակ ծրագրերը, որոնք միտված են կինեմատոգրաֆիայի ոլորտի բարելավմանը և մրցունակ արվեստի գործերի ստեղծմանը»,- նշված է ուղերձում։





























