Սպորտ

«Ռեալը» արձագանքել է Մբապեի շուրջ ստեղծված սկանդալին

«Ռեալը» արձագանքել է Մբապեի շուրջ ստեղծված սկանդալին

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Պարագվայի սենատոր Սելեստե Ամարիլյայի կողմից ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին հնչեցրած վիրավորանքները:


««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբն իր խստագույն անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնում Պարագվայի սենատոր Սելեստե Ամարիլյայի՝ մեր ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հասցեին արված ռասիստական և այլատյացական անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։


Մեր ակումբը վճռականորեն դատապարտում է նման հայտարարությունները, որոնք անվայել են քաղաքական ներկայացուցչին, և իր լիակատար աջակցությունն է հայտնում մեր խաղացող Կիլիան Մբապեին, ով օրինակ է ծառայում միլիոնավոր մարդկանց և հատկապես երեխաների համար ամբողջ աշխարհում:


Ատելություն սերմանող նման վարքագիծը չպետք է տեղ ունենա հասարակության մեջ։ Ֆուտբոլն ու սպորտը հավասարության և համերաշխության հարթակներ են, և Մադրիդի «Ռեալը» կշարունակի աշխատել՝ ապահովելու, որ ռասիզմը, քսենոֆոբիան և բռնությունն ընդմիշտ արմատախիլ արվեն»,- ասված է մադրիդյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250