Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները. «Հրապարակ»
ՔՊ-ում գրեթե ավարտվել է խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունը, ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարի թեկնածուներն արդեն ընտրված են, մնացել են խմբակցության քարտուղար եւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Այս մասին գրում է «Հրապարակը» օրաթերթը:
12 մշտական հանձնաժողովներից 9-ը, Դոնթի բանաձեւով, բաժին է հասնում ՔՊ-ին, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանին», իսկ «Հայաստան» դաշինքին հանձնաժողովի նախագահի պաշտոն չի հասնում: Արդյո՞ք ընդդիմությունը կստանձնի պաշտոնները, եւ «ուժեղները», 21-ի օրինակով, մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզիջեն կրտսեր գործընկերներին:
Հարցի պատասխանն ՈՒՀ-ում դեռ չունեն: Ավելին, անգամ որոշում չունեն՝ կվերցնե՞ն պաշտոնները, թե՞ կբոյկոտեն դրանք։ Իսկ ՔՊ-ում հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել: Առաջ ԱԺ ֆրակցիան է ընտրել հանձնաժողովների նախագահների թեկնածությունը, այս անգամ խոսակցություն կա, որ վարչությունն է ընտրելու։
ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, որ պառլամենտական կառավարման համակարգում փաստացի խորհրդարանականները զրկված են որոշումներ կայացնելու իրավունքից եւ պարզապես «ուսապարկեր» են։ Ի դեպ, չնայած ամսվա վերջին ԿԸՀ-ն կտրամադրի պատգամավորների մանդատները, սակայն ընդդիմադիր խմբակցություններն ասում են, որ ո՛չ խմբակցության ղեկավարներին են ընտրել, ո՛չ քարտուղարներին։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
«Ուժեղ Հայաստան»-ը ևս հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի հետ կապված
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծ...
«Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Ղուկասյանի փեսան ևս կլինի նոր խորհրդարանում. «Իրավունք»
Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը եւս կվերցնի մանդատը: Այս մասին գրում է «Իրավո...