«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը այլևս չի ցուցադրվի հեռուստատեսությամբ
«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը այլևս չի ցուցադրվի հեռուստատեսությամբ և կհեռարձակվի YouTube-ով՝ սկսած 2029 թվականից։ Այս մասին հայտարարել է Կինոարվեստի և գիտության ակադեմիան իր կայքում։
«Կինոարվեստի և գիտության ակադեմիան և YouTube-ը կնքել են բազմամյա պայմանագիր, որը YouTube-ին կտա բացառիկ համաշխարհային իրավունքներ՝ հեռարձակելու «Օսկար» մրցանակաբաշխությունը՝ սկսած 2029 թվականից, երբ տեղի կունենա 101-րդ արարողությունը, և կշարունակվի մինչև 2033 թվականը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Արարողությունը, ներառյալ կարմիր գորգի լուսաբանումը, կադրից դուրս նկարահանումները և այլն, ուղիղ եթերում և անվճար հասանելի կլինի YouTube-ում աշխարհի ավելի քան երկու միլիարդ դիտողների, ինչպես նաև Միացյալ Նահանգներում YouTube TV-ի բաժանորդների համար։
Ակադեմիան նշել է, որ հարթակը կօգնի «Օսկար»-ը հասանելի դարձնել աճող համաշխարհային լսարանի համար՝ ենթագրերի և բազմալեզու աուդիոյի նման գործառույթների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Ռոնալդուն կարող է նկարահանվել «Ֆորսաժ» կինոշարքում
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է նկարահանվել «Ֆորսաժ» կինոշարքում: Այս մասին սոցցանցում հայտնել Է ամե...
Disney-ը 1 միլիարդ դոլար կներդնի OpenAI-ում. Reuters
Walt Disney-ը 1 միլիարդ դոլար կներդնի OpenAI-ում և թույլ կտա արհեստական բանականության մշակողին օգտագործել իր ֆրանշիզնե...
Հոնկոնգում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Լաբուբու կերպարին
Հոնկոնգցի նկարիչ և գրող Կասինգ Լունգի (Լուն Ցզյաշեն) ստեղծած կերպարը՝ ատամնավոր էլֆ Լաբուբուն, նշում է իր ստեղծման 10-ամ...
2025 թվականի տասը ամենատպավորիչ տիեզերական լուսանկարների ընտրանի․ Reuters
Reuters-ը հրապարակել է 2025 թվականի տասը ամենատպավորիչ տիեզերական լուսանկարների ընտրանի։Ընտրանի մեջ ներառված են միգամածո...