Հասարակություն

Գորիսում մառախուղ է, Սպիտակի ոլորանները փակ են. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Ofelya
Գորիսում մառախուղ է, Սպիտակի ոլորանները փակ են. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Գորիսում մառախուղ է, Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար


Դեկտեմբերի 26-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տավուշի, Վայքի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:


Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։


Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։


Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250