Պայթուն՝ Մոսկվայում. 2 ոստիկան է զոհվել
Մոսկվայում տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն, որի հետևանքով զոհվել են երկու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 1:30-ին Մոսկվայի հարավային Օրեխովո-Բորիսովո շրջանի Ելեցկայա փողոցում։ Նույն տարածքում դեկտեմբերի 22-ի առավոտյան պայթեցվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովի մեքենան։ Այս անգամ վիրավորվել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, իսկ երկուսը մահացել են ստացած վնասվածքներից։
Ականատեսների վկայությամբ՝ Ելեցկայա փողոցի տարածքում մեքենաների շուրջը պտտվող մեկ կամ երկու կասկածելի անձինք նկատվել են։ Մեկ վարկածի համաձայն՝ դիմակով և գլխարկով անհայտ անձը, հնարավոր է, պայթուցիկ սարք է նետել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների մեքենայի վրա, որն այնուհետև պայթեցրել է այն։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները և արտակարգ իրավիճակների ծառայությունները, իսկ տարածքում խուզարկող շներ են որոնում լրացուցիչ ինքնաշեն պայթուցիկներ։ Քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել։





























