Հասարակություն
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նվազել է
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները: 51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,2 անգամ:
Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները: Առավել բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.2 անգամ։ Հոսպիատալացված դեպքերի 91%-ը կազմում են 0-18 տարեկանները։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՄԻՊ-ի կոշտ գնահատականը․ կալանքը Հայաստանում հաճախ կիրառվում է անհասկանալի տրամաբանությամբ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
5.0
Պատմական օր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում․ բացվեց AI առաջին գործարանը
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
5.0