2026-ին Ռուսաստան կժամանի առնվազն 40 հազար հնդիկ միգրանտ
2026 թվականին Ռուսաստան կարող է ժամանել առնվազն 40,000 հնդիկ աշխատանքային միգրանտ։ Այդ մասին հայտարարել է կայուն զարգացման հարցերով միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտներում աշխատուժի պակասը պահանջում է նոր աղբյուրների ներգրավում, իսկ Հնդկաստանը դիտարկվում է որպես հեռանկարային գործընկեր՝ որակավորված և աշխատունակ կադրերի մեծ պաշարով։
Տիտովը նշել է, որ ներկայում քննարկվում են աշխատանքային միգրանտների ներգրավման կազմակերպված մեխանիզմներ, որոնք կներառեն լեզվական պատրաստվածություն, սոցիալական ադապտացիա և օրինական աշխատանքի երաշխիքներ։ Նա ընդգծել է, որ գործընթացը պետք է լինի վերահսկելի և փոխշահավետ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հնդկաստանի համար։
Պաշտոնյայի գնահատմամբ՝ հնդիկ աշխատողների ներգրավումը կարող է զգալի ներդրում ունենալ արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների զարգացման գործում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հայտարարությունը՝ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ
Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները զարգանում են, և առևտրաշրջանառությունը բարելավվել է: Այս մասին հայտարարել է Վլա...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...
ԱԱԾ-ն հաստատեց. Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ Կտրիճի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է»Հ...