Սպորտ
Սպերցյանն ու Իբրահիմովիչը հանդիպել են ԱՄԷ-ում
Lilit A.
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, ով այս օրերին իր ձմեռային արձակուրդն է անցկացնում Դուբայում, իր թելեգրամյան ալիքում ուշագրավ լուսանկար է հրապարակել։
Հայ կիսապաշտպանը հանդիպել է շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր Սպերցյանի՝ իտալական Ա Սերիա հնարավոր տեղափոխության մասին։
Հատկանշական է, որ Զլատան Իբրահիմովիչը ներկայումս զբաղեցնում է «Միլանի» սեփականատիրոջ գլխավոր խորհրդականի պաշտոնը։

Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0