Պուտինը ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռազմաճակատում ռուսական զորքերը առաջ են շարժվում բոլոր ուղղություններով, իսկ հակառակորդ ուժերը նահանջում են։ Նրա խոսքով՝ քիչ առաջ նա լսել է Գլխավոր շտաբի պետի հերթական զեկույցը, որտեղ ներկայացվել է գործողությունների ընթացքը։
Պուտինի պնդմամբ՝ Դոնեցկի մարզում Սևերսկ քաղաքի վերահսկողության հաստատումից հետո ստեղծվել են նոր հնարավորություններ հետագա առաջխաղացման համար։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերը չեն հաստատել Սևերսկի գրավման վերաբերյալ այս տեղեկությունը։
Ռուսաստանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ մոտ ժամանակում հնարավոր է Լիման քաղաքի վերահսկողության հաստատումը։ Նա նշել է, որ մարտերը շարունակվում են Կոնստանտինովկայում՝ պնդելով, թե քաղաքի մոտ կեսը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո։ Պուտինի խոսքով՝ ուկրաինական ուժերի փորձերը վերադարձնել Պոկրովսկը հաջողության չեն հասել։
Բացի այդ, նա հայտարարել է, որ «Արևելք» անվանումով զորախումբը արագ առաջ է շարժվում Զապորոժիեի մարզում, իսկ Գուլյայ Պոլե քաղաքում ընթանում են ակտիվ մարտեր։ Պուտինը կրկնել է նաև նախկինում հնչեցրած պնդումը Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի վերահսկողության հաստատման վերաբերյալ, որը ուկրաինական կողմից պաշտոնապես չի հաստատվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական բենզինի մատակարարումը Հայաստան շարունակական է լինելու. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեԼ Է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն...
ՀՀ-ն ոչ թե նահատակվելու գործիք է՝ այլ հաց ստեղծելու. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ղարաբաղից տեղահանվածները պետք է ապրեն Հայաստանում։«Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի ք...
ՌԴ գործընկերներին խնդրել եմ ամբողջապես վերականգնել Երասխից Նախիջևան և Ախուրիկի հատվածի՝ մինչև Թուրքիայի սահման երկաթուղին.Նիկոլ Փաշինյան
TRIPP-ի հետ կապված հռչակագրում գրված է, որ դա Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավված...
Ճիշտ դիրքավորման դեպքում հնարավոր է հասնել իշխանափոխության. Արթուր Վանեցյան
«Այո, շատ տխուր է հավաքական ընդդիմության վիճակը։ Պետք է քաջություն գտնել ու ասել, բայց դա չի նշանակում, որ անհույս է»,-...