Իրանի նախագահը մերժել է ԱՄՆ պայմանները՝ դրանք «նվաստացուցիչ» որակելով

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «նվաստացուցիչ պայմաններ» է սահմանում բանակցությունների շարունակման համար, որոնք Իրանը չի ընդունի՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժի ո՛չ նվաստացումը, ո՛չ էլ թուլությունը, հաղորդում է Mehr-ը։


Նա այս հայտարարությունն արել է չորեքշաբթի Թեհրանում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, ականավոր գործիչների և կուսակցության քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։


Երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ նա նշել է, որ Իրանը նախկինում բանակցել է Միացյալ Նահանգների հետ և պատրաստ էր համաձայնության հասնել, սակայն Վաշինգտոնը խափանել է գործարքը՝ դիմելով պատերազմի։ Իրանի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ բանակցությունների շարունակման համար նվաստացուցիչ պայմաններ է առաջարկում, որոնք, ըստ նրա, պատրաստ չէ ընդունել՝ ընդգծելով, որ Իրանը չի հանդուրժի նվաստացումը և չի ընդունի թույլ և մասնատված երկիրը։

Քաղաքականություն

Պատահարներ