Փարիզը պահանջում է անվտանգության երաշխիքներ՝ մինչև զիջումների քննարկումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շրջապատին մոտ գտնվող աղբյուրը հայտարարել է, որ նախքան Մոսկվայի պահանջով տարածքների կամ որևէ զիջման շուրջ քննարկումներ սկսելը՝ Ուկրաինան պետք է ստանա «անվտանգության ամուր երաշխիքներ»։ Այս մասին հաղորդում է AFP-ն։
Այս դիրքորոշումը հնչեցվել է երկուշաբթի օրը Բեռլինում տեղի ունեցած հանդիպումներից հետո։
«Մենք նախևառաջ ցանկանում ենք անվտանգության ամուր երաշխիքներ ստանալ՝ նախքան տարածքների վերաբերյալ որևէ քննարկում անելը։ Տարածքների հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել՝ հիմնվելով «Ցանկացողների կոալիցիայի» կատարած աշխատանքի վրա և ամերիկյան աջակցության պայմանների հստակեցման շնորհիվ»,- նշել է աղբյուրը։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Կիևին առաջարկել է անվտանգության երաշխիքներ, որոնք նման են ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին։ Այս տեղեկությունը հաստատել են նաև մի շարք ամերիկացի պաշտոնյաներ՝ անանունության պայմանով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...