ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն». «Ժողովուրդ»
Այս երեքշաբթի ևս տարբեր ՔՊ-ականներ պետք է ներկայանան ՔՊ վարչության նիստին: Այս մասին գրում է ArmLur.am-ը:
Բանն այն է, որ վարչության նիստում «քասթինգ» է հայտարարված, ու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում առաջադրված թեկնածուները պետք է վարչությանը ներկայացնեն, թե ինչու են ցանկանում պատգամավոր դառնալ:
Օրաթերթը տեղեկացել է, որ վարչության նիստերի ժամանակ 20 անդամները տարբեր հարցեր են տալիս ՔՊ ցուցակի թեկնածուներին, «հարցաքննում» նրանց: Գլխավոր հարցադրողը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է:
Հիշեցնենք, որ նախընտրական ցուցակում առաջադրվել են 383 թեկնածուներ, որոնցից պետք է մոտ 200-ը ընտրվեն ՔՊ նախընտրական հիմնական ցուցակում ընդգրկվելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված Թրամփի ծրագրին
Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից. Վազգեն արքեպիսկոպոս. «Ազատություն»
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թե...
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. փոխավարչապետ
Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթեր...
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...