ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին․ քաղաքացին՝ ագրեսիվ, անհարգալից ու կոպիտ վերաբերմունք է դրսևորել
Օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորներից մեկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ՝ կիրառելով հայոյախառն արտահայտություններ, ցուցաբերելով անհարգալից ու կոպիտ վերաբերմունք մաքսային ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարումը։
«Տարածված տեսաձայնագրությունից հստակ երևում է, որ քաղաքացին հրավիրվել է առանձնասենյակ՝ իրավիճակը կարգավորելու և պարզաբանումներ տրամադրելու նպատակով, սակայն վերջինս շարունակել է խախտել հասարակական կարգը՝ կատարելով ձայնարկումներ և խոսելով բարձր տոնայնությամբ։
Իրավիճակի հետագա լարումը կանխելու նպատակով՝ սահմանված կարգով ներգրավվել են ՀՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցները։
Կոմիտեն խստորեն դատապարտում է պետական ծառայողների նկատմամբ ցանկացած տեսակի անհարգալից, ագրեսիվ կամ անթույլատրելի վարքագիծ: Մաքսային հսկողության բոլոր գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում և ենթակա են կատարման քաղաքացիների կողմից»,- ասված է պարզաբանման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Պարույր Սևակի տուն-թանգարանը նախաձեռնել է հարցում՝ քանդակի հեռացման վերաբերյալ
Պարույր Սևակի տուն-թանգարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված օրեր առաջ Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում տեղադրվա...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Ապրանքային շուկաներում ոսկու ֆյուչերսների գինը մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) դիմաց աճել է։«APA -Economics»-ը, հղում...
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով
Երևանում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումնե...