Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովի հաղթական վերադարձը
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը Հայաստանի ազգային հավաքականում մրցելույթների երկու տարվա դադարից հետո տպավորիչ հաղթանակով տոնեց վերադարձը:
Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 67 կգ քաշայինների պայքարում Բաչկովը մենամարտեց Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեի հետ եւ հաղթեց տեխնիկական նոկաուտով երկրորդ ռաունդում:
Առաջին ռաունդում Հայաստանի առաջատար բռնցքամարտիկը պաշտպանողական բռնցքամարտ էր վարում՝ հնարավորություն տալով մրցակցին գրոհների գնալ, որոնք, սակայն, նպատակին չէին հասնում: Բաչկովի հակագրոհներն ավելի դիպուկ էին ստացվում: Առաջին ռաունդում մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Բաչկովին:
Երկրորդ ռաունդում Բաչկովը մենամարտը վերցրեց իր ձեռքը եւ գրոհներով, հարվածաշարերով ճնշում գործադրեց մրցակցի վրա: Երկրորդ ռաունդի մեկնարկից մեկ րոպե անց գյումրեցի բռնցքամարտիկը նոկդաունի ենթարկեց մրցակցին, ռինգի մրցավարը հաշիվ բացեց, ապա թույլ տվեց շարունակել մենամարտը:
Որոշ ժամանակ անց Բաչկովը երկրորդ անգամ նոկդաունի ենթարկեց, մրցակիցը ճոճեց: Մրցավարը հաշիվ բացեց եւ կանգնեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Հովհաննես Բաչկովին:
Նախորդ անգամ Հովհաննես Բաչկովը Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի մասնակցել էր 2023 թ. մայիսին Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել էր իր 4-րդ բրոնզե մեդալը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱ-2026. կայացել է խմբային փուլի վիճակահանությունը
Ավարտվել է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից հ...
Փաշիկ Ալավերդյանը չի գլխավորի Հայաստանի ծանրամարտի մեծահասակների հավաքականը
Փաշիկ Ալավերդյանը չի գլխավորի Հայաստանի ծանրամարտի մեծահասակների հավաքականը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆ...
Ցավալի է պարտվել. դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Հենրիխ Մխիթարյան
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվե...
Նա գիտի, թե ինչու է հայտնվել նման իրավիճակում. UFC-ի նախագահը՝ Ծառուկյանի մասին
UFC-ի նախագահ Դանա Ուայթը կրկին խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը գլխավորող Արման Ծառուկյանի նկատմամբ ուն...