Հայտնի են Նոայի մրցակիցները և խաղերի օրերը
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ 19-րդ հորիզոնականը զբաղեցրած Հայաստանի չեմպիոն «Նոան» շարունակում է պայքարը անցումային փլեյ-օֆֆում։
Ի տարբերություն նախնական հաշվարկների՝ նոր ձևաչափը ենթադրում է նաև վիճակահանության տարր։ Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի՝ 19-րդ և 20-րդ տեղերը զբաղեցրած թիմերը («Նոա» և «Դրիտա») կազմում են մեկ զույգ, որոնց մրցակիցները որոշվելու են 13-րդ և 14-րդ տեղերը զբաղեցրած թիմերի («Ցելյե» և «ԱԶ Ալկմար») միջև վիճակահանությամբ։
Այսպիսով, «Նոայի» մրցակիցը կլինի այս երկու ակումբներից մեկը․
«Ցելյե» (Սլովենիա) – զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։
«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։
Վերջնական մրցակիցը պարզ կդառնա պաշտոնական վիճակահանության ժամանակ։ Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 16-ին։
Արդեն հայտնի են հանդիպումների անցկացման ժամկետները։ Անցումային փլեյ-օֆֆի խաղերը կկայանան 2026 թվականի սկզբին․
Առաջին հանդիպում՝ Փետրվարի 19-ին կամ 20-ին։
Պատասխան հանդիպում՝ Փետրվարի 26-ին կամ 27-ին։

Նմանատիպ հոդվածներ
Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ 26-րդ հերթական ժողովին, որն ընթանում է ՀՖՖ գ...
Նա գիտի, թե ինչու է հայտնվել նման իրավիճակում. UFC-ի նախագահը՝ Ծառուկյանի մասին
UFC-ի նախագահ Դանա Ուայթը կրկին խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը գլխավորող Արման Ծառուկյանի նկատմամբ ուն...
Ցավալի է պարտվել. դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Հենրիխ Մխիթարյան
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվե...
Արման Ծառուկյանը 10։0 հաշվով հաղթել է ամերիկացի մրցակցին
MMA մարտիկ Արման Ծառուկյանը հերթական հաղթանակն է տարել, այս անգամ Real American Freestyle 5 մրցաշարում` ազատ ոճի ըմբշամա...