Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են հրադադար հաստատել:
«Այսօր առավոտյան ես շատ լավ զրույց ունեցա Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունի և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ՝ կապված նրանց վաղեմի հակամարտության չափազանց տխուր վերսկսման հետ։ Նրանք համաձայնել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ սկսած այս երեկոյից, և վերադառնալ նախնական խաղաղ համաձայնագրին, որը ես նրանց հետ կնքել եմ Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի օգնությամբ»,-գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունների սրացումը սկսվել է անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն «որոշ բաներ է հանել» Ուկրաինայի խաղաղության ծրագրից
«Մենք որոշ բաներ հանել ենք [խաղաղության ծրագրից]։ Կան չորս կամ հինգ տարբեր մասեր», - ասել է ամերիկայի նախագահ Դոնալդ Թրա...
Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ կիսվել հիբրիդային հարձակումներին հակազդելու իր փորձով
Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ կիսվել հիբրիդային հարձակումներին հակազդելու իր փորձով։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի...
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են թուրքական նավի՝ Չեռնոմորսկի նավահանգստում
Չերնոմորսկի նավահանգստի վրա հարձակման ժամանակ վնասվել է թուրքական ընկերությանը պատկանող նավ, և անձնակազմը տարհանվել է, հ...
Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը հակամարտության պատճառով
Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը՝ երկու երկրների միջև հակամարտության ֆոնին, հաղորդում է Agence...