Նախագահը չափազանց հիասթափված է. Սպիտակ տուն
Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը այս հանգստյան օրերին իր ներկայացուցչին կուղարկի Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների, եթե իրական հնարավորություն լինի խաղաղ համաձայնագրի ստորագրման:
Թրամփի մամուլի քարտուղար Կարոլին Լեվիթը հայտարարել է, թե Թրամփը հոգնել է բազմաթիվ հանդիպումներից, որոնց ընթացքում չի հաջողվում հասնել Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ համաձայնության։
«Նախագահը չափազանց հիասթափված է պատերազմի երկու կողմերից և հոգնել է հանդիպումներից պարզապես հանդիպումների համար»,- ասել է նա:
Մինչ այդ, Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ և հետո հայտարարել է, որ տեղի է ունեցել աշխույժ կարծիքների փոխանակում, այդ թվում՝ այս հանգստյան օրերին Եվրոպայում բանակցությունների հեռանկարների շուրջ:
«Նա ուզում է, որ այս պատերազմն ավարտվի: Վարչակազմը ծախսել է ավելի քան 30 ժամ, և դա միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ռուսների, ուկրաինացիների և եվրոպացիների հետ հանդիպումների վրա: Տեսնենք, թե ինչպես կանցնեն այս հանգստյան օրերի հանդիպումները, և հետևեք նորություններին»,- ասել է Լեվիթը:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...
Վահան Կոստանյանը պատասխանել է Ադրբեջանի դժգոհությանը
ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցու...
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից. Վազգեն արքեպիսկոպոս. «Ազատություն»
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թե...
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. փոխավարչապետ
Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթեր...