Բաքվում վերջին խոսքով հանդես են եկել հայ գերիներից մի քանիսը
Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» եզրափակիչ փուլի առաջին մասը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հրապարակել հայ գերիների ելույթները, միայն ներկայացրել են փաստաբանների ասածը. նրանք «խնդրել են» արդարացնել «մեղադրյալներին»։
Նշվում է, որ վերջին խոսքով հանդես են եկել գերիներից մի քանիսը։ Դավիթ Մանուկյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը հայտարարել են, որ որևէ հանցագործություն չեն կատարել:
Ընդմիջված նիստը կշարունակվի դեկտեմբերի 19-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...
Վահան Կոստանյանը պատասխանել է Ադրբեջանի դժգոհությանը
ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցու...
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից. Վազգեն արքեպիսկոպոս. «Ազատություն»
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թե...
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. փոխավարչապետ
Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթեր...