Փորձում են պարզել՝ ովքեր են նման «հերյուրանքներ» տարածողները․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, օրեր առաջ հերքեց լուրերը, թե ինքը կապ ունի «88» սուպերմարկետների ցանցի հետ, ու կոչ արեց բոյկոտել այդ ցանցը։ Ապա հրապարակավ դիմեց Գլխավոր դատախազություն, թե՝ զբաղվեք այն լուրերով, ըստ որոնց` իր անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, հետո այդ տարածքներում բացվում է «88» սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը:


Նույն օրը ևեթ «հաղորդմանն» ընթացք են տվել, և գործի է անցել նաև ՆԳ նախարարությունը․ փորձում են պարզել, թե ովքեր են նման «հերյուրանքներ» տարածողները։ ՆԳՆ-ից չպատասխանեցին հարցին, թե ինչ են անում այդ դիմումի հետ կապված, իսկ դատախազությունից ասացին. «Օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել, ավելի ուշ կտեղեկացնենք ընթացքի մասին»։ Այս մասին գրում է «Հրապարակ օրաթերթը»։



Քաղաքականություն