Մսկվան ենթարկվել է վերջին ամիսների ամենամեծ ԱԹՍ-ների հարձակմանը
Գիշերն Ուկրաինան մոտ 300 անօդաչու թռչող սարք է արձակել Ռուսաստանի ուղղությամբ՝ հարձակվելով ավելի քան 10 շրջանների վրա։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի այս գիշերային հարձակումը վերջին ամիսներին ամենամեծերից մեկն է եղել։
ՌԴ ՊՆ առավոտյան հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խափանվել և խոցվել է 287 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Գիշերը Մոսկվայի մարզի երկնքում խոցվել է քառասուն անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մայրաքաղաք թռչող 32 անօդաչու թռչող սարք։
Մոսկվայի ավիահանգույցի չորս օդանավակայաններ՝ Շերեմետևոն, Դոմոդեդովոն, Վնուկովոն և Ժուկովսկին, գիշերը դադարեցրել են գործունեությունը, բայց տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին դրանք վերսկսել են բնականոն գործունեությունը։
Ուկրաինական զինվորականները չեն մեկնաբանել գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չկարողացավ վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղվել է դեպի այլընտրանքային օդանավակայան:
Նմանատիպ հոդվածներ
Դոնբասում ժամանակի ընթացքում զորքեր չեն լինի. Ուշակով
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հնարավոր է համարել, որ Դոնբասում ժամանակի ընթացքում զորքեր չեն լին...
Ուկրաինայի որքան տարածք է գրավել Ռուսաստանը մինչ օրս. The Economist
Վերջին երեք տարին ռուսական զորքերը կարողացել են գրավել Ուկրաինայի տարածքի միայն 1,45% - ը, մինչդեռ Ռուսաստանի կենդանի ու...
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են Ուկրաինայի զինված ու...
Թուրքիայում անօդաչու թռչող սարք է խոցվել
Թուրքիան Սև ծովի վրայով հայտնաբերել և խոցել է անօդաչու թռչող սարք։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այս մասին հայ...