Ամանորյա միջոցառումներով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կդադարեցվի երթևեկությունը
Ամանորյա միջոցառումներով պայմանավորված՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ն, կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ն երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն օդի աղտոտվածության խնդիրը լուծելու որոշում է ընդունել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով միջգերատեսչա...
Քաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի նոր հեռախոսահամար
Քաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն ՆԳՆ երկու մարմնի՝...
Լեհ երկրպագուները «Վերնիսաժի» մոտ կոտրում են ամեն ինչ. կա 17 ձերբակալված
Դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամ...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ
Առողջության համընդհանուր ապահովագրության Հայաստանում կգործի ավելի վաղ, համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջ...