ԵՄ-ն նախատեսել է ռուսական գազի ներմուծման արգելքը չեղարկելու իրավունք

ԵՄ երկրները կկարողանան չեղարկել ռուսական գազի ներմուծման արգելքը, եթե հայտարարվի արտակարգ դրություն։ Այս միջոցառումը կվերաբերի միայն ռուսական գազի կարճաժամկետ գնումներին։


ԵՄ երկրները կկարողանան ժամանակավորապես չեղարկել ռուսական գազի ներմուծման արգելքը, եթե հայտարարեն արտակարգ դրություն։ Այս մասին նշված է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված ԵՄ կանոնակարգի նախագծում։


Արգելքը կասեցնելու դրույթը կանոնակարգում ներառվել է «ընդհանուր փոխզիջման շրջանակներում»։ Տեքստում նշվում է, որ այս միջոցառումը կվերաբերի միայն ռուսական գազի կարճաժամկետ գնումներին։ «Այն կարող է տևել առավելագույնը չորս շաբաթ՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե արտակարգ իրավիճակը շարունակվի։ Եվրոպական հանձնաժողովը պարտավոր կլինի տեղեկացնել Եվրոպական խորհրդարանին և Խորհրդին կասեցման և ցանկացած երկարաձգման մասին», - նշվում է համաձայնագրում։


ԵՄ խորհուրդը հոկտեմբերին հաստատել է ռուսական գազի ներմուծումը դադարեցնելու ծրագիրը։ Այսօր այն համաձայնեցվել է ԵՄ դեսպանների կողմից։ Որոշումը կայացվել է՝ պահպանելով գործող պայմանագրերի համար անցումային շրջանը։ Մինչև 2025 թվականի հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ պայմանագրերը կարող են ուժի մեջ մնալ մինչև 2026 թվականի հունիսի 17-ը, իսկ երկարաժամկետ պայմանագրերը՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։

Քաղաքականություն