ՀՀ-ում բռնության տարատեսակ դրսևորումները բազմաթիվ են․ ՄԻՊ-ը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվող մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ Հայաստանում բռնության տարատեսակ դրսևորումները բազմաթիվ են։ Այս մասին ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ:
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում։
Աներկբա է, որ բռնության յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ է ողջամիտ ժամկետում իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն, իսկ մեղավոր անձինք՝ պատասխանատվություն կրեն։
Միաժամանակ, Պաշտպանն արձանագրում է, որ նշվածն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։
Ստանձնած պոզիտիվ պարտականությունների շրջանակում պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ և բավարար միջոցներ բռնության յուրաքանչյուր դեպք կանխարգելելու ուղղությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է նաև, որ Հայաստանում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը: Ընդ որում`խոսքը ոչ թե առանձին գործիչների գործունեությանն, այլ հանրային գործունեություն իրականացնող դերակատարների գերակշռող մեծամասնությանն է վերաբերում: Ուստի, օրակարգային անհրաժեշտություն է և այն, որպեսզի լրջագույն փոփոխություններ կատարվեն հանրային գործունեության մշակույթի, այդ թվում` հանրային խոսույթի տրամաբանության բնագավառում:
Նշվածի հաշվառմամբ՝ Պաշտպանը վերստին հաստատում է իր հանձնառությունը՝ համագործակցելու բոլոր դերակատարների հետ` բռնության ցանկացած ձևի կանխարգելմանն ուղղված գործիքակազմեր մշակելու և ներդնելու հարցում։
Պաշտպանն ընդգծում է, որ բարձրացված հարցի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը կրում է օրակարգային բնույթ, և դրա հապաղումը սպառնալիք է հանրային անվտանգությանն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը»:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Քաղաքացու ահազանգի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողությու...
8 անձանց, այդ թվում՝ ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակի...
Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը
Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը (17-րդ դար): Այս մասին հայտնում է «Art...
Հանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղեկացնում են, որ ՔԿՀ ծառայողները զննության են ենթ...