ԵՄ-ն հակասում է խաղաղ գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ «Եվրամիություն–Հայաստան ռազմավարական գործընկերության օրակարգը», որը սահմանում է առաջիկա յոթ տարվա համագործակցության հիմնական ուղղությունները, «անթույլատրելիորեն» անդրադառնում է թեմաներին, որոնք վերաբերում են Ադրբեջանին։
Բաքվի կարծիքով՝ սա ոչ միայն խաթարում է խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև կարող է բացասաբար ազդել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
Փաստաթղթում նշված է նաև, որ ԵՄ-ն կարող է նպաստել տարածաշրջանային կարգավորմանը՝ աջակցելով Միջազգային դատարանի համապատասխան որոշումների լիակատար և անհապաղ կատարմանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ այս ձևակերպումը փաստացի մատնանշում է Հայաստանի ներկայացրած պահանջները և հակասում է «ոչ կողմնակալ միջնորդության» սկզբունքին։
Բաքուն անհամաձայնություն է հայտնում նաև փաստաթղթում ընդգրկված այն կետին, որտեղ խոսվում է «բանտարկյալների» մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությամբ՝ նրանց շարքում ընդգրկված են անձինք, որոնք «մեղադրվում կամ դատապարտվել են մարդկության դեմ կամ ռազմական հանցագործությունների համար», և դրանց «ազատ արձակումը որպես առանձին առաջնահերթություն» ներկայացնելը Բաքուն համարում է «իրականության լուրջ խեղաթյուրում»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մարտավարությունը. վերլուծաբան
Ռուսաստանն անցել է նոր մարտավարության՝ առաջին անգամ հարձակվելով օբյեկտների վրա, որոնք նախկինում համարվում էին անձեռնմխել...
Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ, բոլոր եկեղեցիներում կատարեն ՀՀ օրհներգը. Փաշինյան
301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել...
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...