Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 7-9-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ի գիշերն սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 6-ին
Rate.am-ում դեկտեմբերի 6-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրա...
Սպասվում է առանց տեղումների եղանակ. մանրամասներ
Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի...
Ոսկու գինն աճել է. մանրամասներ
NYMEX բորսայի դեկտեմբերի 5-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու...