Կարեն Անդրեասյանը կմասնակցի TRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 8-12-ը կգործուղվի Լոնդոն՝ մասնակցելուTRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքներին։
Պայմանագիրը մշակվելու է Fieldfisher LLP իրավաբանական ընկերության հետ համագործակցությամբ։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին գործուղել՝ 2025 թվականի դեկտեմբերի 8-12-ը ներառյալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ TRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները Fieldfisher LLP իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով»,- նշված է որոշման մեջ։





























