Ադրբեջանի ակնկալիքները խաղաղության գործընթացից․ Բայրամովը մանրամասնում է
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում անցկացվող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարական խորհրդի 32-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, Հարավային Կովկասում հակամարտություններից հետո ձևավորված իրողություններն, ինչպես նաև վերջին զարգացումները և խաղաղության օրակարգի հետ կապված ակնկալիքները։
Բայրամովը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի երկկողմ համագործակցության հիմնական ուղղություններին, կազմակերպության առջև կանգնած մարտահրավերներին, տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Ընդգծվել է, որ Եվրոպայում անվտանգության լուրջ մարտահրավերների պայմաններում կարևոր է պահպանել միջազգային իրավունքը, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները։
Նախարար Բայրամովը ներկայացրել է հետհակամարտական շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքներն ու Ադրբեջանի ակնկալիքները խաղաղության գործընթացից։
Նշվել է, որ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների լուծարումը կարևոր է ԵԱՀԿ-ի արդյունավետության բարձրացման և դրա գործունեությունը տարածաշրջանային իրողությունները հաշվի առնող ձևով կազմակերպելու համար։
Բայրամովը ներկայացրել է Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, խաղաղության հեռանկարները և տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ծրագրերը։
Նմանատիպ հոդվածներ
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...
Արշակ Սրբազանը կալանավորվեց․ փաստաբան
Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք։ Այս մ...
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...