Քաղաքականություն

Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամով

Marine 152 դիտում
Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստին ասել է Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսմանը 2025 թվականին պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ:


«Մենք առաջարկոմ ենք լրացնել գումարը ևս շուրջ 2,16 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ»,- ասել է Անդրեասյանը: 


«2018 թվականից ի վեր ուսուցիչների ֆոնդն էլ զգալիորեն աճել է 2025 թվականի նկատմամբ, և միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 մլրդ դրամով աճ է գրանցել 2018-ի համեմատությամբ, ինչը նշանակում է, որ 67 տոկոս աճ ունենք 2018-ի նկատմամբ: Միայն կամավոր ատեստավորման համակարգը 10 մլրդ դրամ հատկացում է ստանում այս տարի:


Իսկ 2026 թվականի պետբյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն՝ ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չէ, ավելի քան 20 մլրդ դրամ է հատկացվելու, և 2024 թվականի համեմատությամբ կրկնակի ավելի է այն բյուջեն, որն ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին»,- ասել է նա:


Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ այսօր արդեն 700 հազար դրամ ստացող ուսուցիչները մեր իրականության մաս են:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է. «Ատեստավորումը և դրա արդյունքները բերելու են լրացուցիչ տնտեսական զարգացման, ինչն էլ իր հետ բերելու է լրացուցիչ ֆինանսական հարկային եկամուտներ: Բացառված է, որ չլինի այդպես»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250