Թրամփի վարչակազմը փակելու է «Ամերիկայի ձայնի» արտասահմանյան գրասենյակները
The New York Times-ի հասած տեղեկություններով կոնգրեսին ուղղված ծանուցումը վկայում է, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են դադարեցնել «Ամերիկայի ձայնի» մի շարք արտասահմանյան կառուցվածքների աշխատանքը՝ փակելով ինչպես գրասենյակներ, այնպես էլ տարածաշրջանային ռադիոհաղորդումներ։
Ըստ հրապարակված տվյալների՝ վարչակազմը նախատեսում է փակել վեց արտասահմանյան բյուրո և ևս չորս մարկետինգային գրասենյակ՝ Ջակարտայում, Իսլամաբադում, Նայրոբիում և Պրահայում։ Բացի այդ, դադարեցվելու է «Ամերիկայի Ձայնի» ռադիոհաղորդումների աշխատանքը Գերմանիայում, Թաիլանդում, Բոցվանայում և Ջիբութիում։
Հիշեցվում է, որ այս տարի ապրիլին ԱՄՆ դատարանը պարտավորեցրել էր Թրամփի վարչակազմին վերականգնել ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) գործունեությունը, որի կազմում ընդգրկված է նաև «Ամերիկայի Ձայնը», ինչպես նաև կրկին աշխատանքի ընդունել գործակալությունից հեռացված բոլոր աշխատակիցներին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մարտավարությունը. վերլուծաբան
Ռուսաստանն անցել է նոր մարտավարության՝ առաջին անգամ հարձակվելով օբյեկտների վրա, որոնք նախկինում համարվում էին անձեռնմխել...
Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ, բոլոր եկեղեցիներում կատարեն ՀՀ օրհներգը. Փաշինյան
301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել...
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...