Քաղաքականություն

Քաղաքական մեծամասնություն չձևավորելու դեպքում կլինեն նոր ընտրություններ. Գալյան

Marine 1 րոպե 145 դիտում
Քաղաքական մեծամասնություն չձևավորելու դեպքում կլինեն նոր ընտրություններ. Գալյան

Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլի, այլ լինեն նոր ընտրություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին։


«Որպեսզի ավելի մեծ հնարավորություն ստեղծենք քաղաքական ուժերին համախմբվելու երկրորդ ընտրություններին»,– ասել է նախարարը։


Գալյանը հստակեցրել է, որ ընտրությունները լինելու են զրոյական մեկնարկային կետից։


«Այդ արդյունքներով, եթե կրկին չձևավորվի մեծամասնական ուժը, արդեն նոր կունենանք երկրորդ փուլ՝ ըստ էության այն կարգավորումներով, ինչպիսիք այսօր կան»,– ասել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250