Քաղաքականություն

Հետախուզությունն այլևս չի լինի ծառայության գործունեության հիմնական ուղղություններից մեկը. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Marine 1,114 դիտում
Հետախուզությունն այլևս չի լինի ծառայության գործունեության հիմնական ուղղություններից մեկը. ԱԱԾ տնօրենի տեղակալ

2026 թվականի հունվարի 1-ից հետախուզությունն այլևս չի լինի ծառայության գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Կհստակեցվեն ծառայության կողմից արտաքին հակահետախուզական գործունեության սահմանները, ինչպես նաև ծառայության կողմից տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը:


«Ծառայությունում մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում ծառայության ընդունվելու հնարավորություն կնախատեսվի 30-ից բարձր տարիքի անձանց համար, իսկ սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու ընթացակարգը որոշակիորեն կպարզեցվի:


Ազգային անվտանգության մարմինների ծառայողին քրեական հետապնդման ենթարկելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում կվճարվի ամսական հատուցում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Կհստակացվեն ծառայողին՝ առողջական վիճակով պայմանավորված, ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները»,- ասել է Մկրտչյանը:


Նրա խոսքով ԶՈՒ-ում, ոստիկանությունում, ՓԾ-ում և ՊՊԾ-ում նախկինում ծառայած ու հետագայում ԱԱԾ մարմիններ ծառայության ընդունված անձանց հերթական կոչումը շնորհելիս այդ մարմիններում տվյալ կոչումով նախկին ծառայության ժամանակահատվածը հաշվի կառնվի հերթական կոչումը շնորհելիս:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250