Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
2024-ի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025-ի հոկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը): Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023-ի օգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում:
Նշված դիմումով Գլխավոր դատախազությունը, ի թիվս այլնի, խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը՝ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98,03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը:
Դատարանը բավարարել է Դատախազության դիմումը՝ արգելելով նշված ընկերության 98,03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Ծանուցումը 2023-ի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է Գագիկ Ծառուկյանին:
Իրավասու մարմնի կողմից իրավական օգնություն տրամադրելու մասին հարցում է ուղարկվել Բուլղարիայի Հանրապետություն: Ի պատասխան իրավական օգնություն տրամադրելու մասին հարցման՝ տրամադրվել է Սոֆիայի շրջանային դատարանի դատական ակտը, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության բաժնեմասերը 2024-ի մարտի 15-ին (Բուլղարիայի Հանրապետության իրավասու դատախազի կողմից Սոֆիայի շրջանային դատարան դիմելուց 10 օր առաջ) Գագիկ Ծառուկյանը և նրա կինը, իրենց կողմից լիազորված անձի միջոցով, 23 մլն 850 հազար եվրոյով վաճառել են: Այսինքն, Գագիկ Ծառուկյանը և նրա կինն օտարել են այնպիսի գույք, որի օտարումն արգելված է եղել Հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0041/03/23 գործով 2023-ի օգոստոսի 10-ին կայացված որոշմամբ:
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:
Նմանատիպ հոդվածներ
Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին. Հակոբ Արշակյանը` առաջիկա ընտրությունների մասին
Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ առաջիկա ընտրություններում և դրա պատճառները շատ են: Ես ինքս կ...
Մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից». Աննա Հակոբյանը գրառում է կատարել
Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում: Այս մասին ֆեյս...
Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը
Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Այս մ...
ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Ուեսթի փաթեթը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաթեթի մասին, ընդգծել...