Զալուժնին խոսել է առանց լիակատար հաղթանակի՝ հակամարտության ավարտի մասին
Ուկրաինան, ըստ այդ երկրի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարի և Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնիի, կարող է խաղաղություն կնքել Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե չհասնի իր ուզած լիակատար հաղթանակին։
«Մենք՝ ուկրաինացիներս, անկասկած ձգտում ենք լիակատար հաղթանակի: Բայց մենք նաև չենք կարող բացառել պատերազմի երկարաժամկետ ավարտի հնարավորությունը», - նրա խոսքն է մեջբերում ուկրաինական «Страна» հրատարակությունը։
Նա կարծում է, որ խաղաղությունը, նույնիսկ «հաջորդ պատերազմի պայմաններում, հնարավորություն է տալիս քաղաքական փոփոխությունների, խորը բարեփոխումների, ինչպես նաև տնտեսական աճի և քաղաքացիների վերադարձի։ Զալուժնին այս առումով նշել է, որ «պատերազմը միշտ չէ, որ ավարտվում է մեկ կողմի հաղթանակով և մյուս կողմի պարտությամբ»։
Երբ խաղաղություն հաստատվի, ըստ նախկին գլխավոր հրամանատարի, կարելի է խոսել անվտանգ և առավելագույնս պաշտպանված պետության ձևավորման սկզբի մասին։
Ավելին, Զալուժնին կոչ է արել ձևավորել և ամրապնդել արդար պետության հիմքերը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով և արդար դատավարություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցը մեղադրվում է պետական դավաճանության համար
2022 թ. մայիսի 25-ին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետություն...
Նրա բերանից ոչ մի օգտակար բան դուրս չի եկել․ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն բավականին կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դ...
Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը երկարաձգվեց
Կառավարության ապրիլի 30-ի նիստում ընդունվեց որոշում, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռն...
Այդ դեպքում ՀՀ-ն Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի ՌԴ երթևեկելու հնարավորություն է ստանալու. Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման...