Այդ դեպքում ՀՀ-ն Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի ՌԴ երթևեկելու հնարավորություն է ստանալու. Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու մոդալության հետ կապված տեխնիկական մանրամասները: Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Օվերչուկի խոսքով, կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին։
«Նաև Հայաստանն է հնարավորություն ստանալու Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ երթևեկելու համար, նաև կարելի է դուրս գալ Իրան», - ասել է Օվերչուկը:
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...
Հայտնի է` Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամը
Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա Եվրոպայի քաղաքական համայնքի հերթ...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա` հնգակողմ հանդիպմանը մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրա...
ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին. ՀՀ ԱԳՆ
Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգո...