ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցը մեղադրվում է պետական դավաճանության համար
2022 թ. մայիսի 25-ին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:
Արցախի դատախազությունից հայտնում են, որ գործով իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա Արցախի քննչական կոմիտեի քննիչի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացի Ա.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Գործի դատական քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
Նմանատիպ հոդվածներ
Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում. Փաշինյանը՝ Պուտինին
«Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվ...
Սոչիում պատրաստվում են եռակողմ հանդիպմանը
Սոչիի «Ռուս» առողջարանի կենտրոնական ատրիումը պատրաստվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմ...
ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից անդրադարձել են այսպես կոչված «վաշինգտոնյան փաստաթղթին»։ Դեսպանատուն ուղարկված հարցման մեջ C...
Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Ելույթը՝ ստո...