Բաքվում գերիների պաշտպանները դիմել են դատարանին նրանց արդարացնելու համար. Սիրանուշ Սահակյան
Եվրոպական դատարանում գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը MediaHub-ի հետ զրույցում նշել է, որ կարևոր է եղել այն հանգամանքը, որ միջնորդությունն արվել է 2023 թվականի պատերազմական գործողություններին մասնակցած անձանց հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների կողմից, այլ ոչ Արցախի նախկին ղեկավարության հետ կապված պաշտպանների։
Սահակյանի խոսքով՝ միջնորդությունը որևէ ազդեցություն չի ունենալու, և դա գիտակցում են նաև հանրային պաշտպանները։ Նա ընդգծել է, որ դատավարությունների ողջ ընթացքում արդյունավետ պաշտպանություն չի կազմակերպվել, ինչի հետևանքով հայ գերիները զրկված են եղել արդյունավետ պաշտպանության իրավունքից։
Նրա գնահատմամբ՝ դատարանները կայացնելու են մեղադրական դատավճիռներ։ Սահակյանը նշել է, որ այս տակտիկան ուղղված է Ռուբեն Վարդանյանի մասնավոր պաշտպանից հրաժարվելու քայլը չեզոքացնելուն, քանի որ անգամ մասնավոր պաշտպանն օբյեկտիվ պայմաններում չի ունեցել պաշտպանության իրական կազմակերպման հնարավորություն, և այդ պատճառով պաշտպանության իրավունք չի գործել։
Շինծու դատավարության նիստը կայացել է նոյեմբերի 27-ին, հաջորդը նշանակված է դեկտեմբերի 4-ին։ Բաքվի ռազմական դատարանում նիստերը անցկացվում են առանց միջազգային լրատվամիջոցների ու դիտորդների, իսկ տեղեկատվությունը հրապարակվում է իշխանական լրատվամիջոցներով։
Գերիների թվում են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը երկերեսանի է և երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը երկերեսանի է, քանի որ հանդիպում խնդրելուց և բանակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանցիները անցյալ տարվա հոկտեմբերին անցել են Արաքսը և փակել Բաքվի բռնապետի բաշիբոզուկների առաջխաղացումը․ Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Երբեք ադրբեջանական լրատվամիջոցն...
Որոշ ավիաընկերություններ ժամանակավորապես չեղարկել են դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս ուղղությունների սպասարկումը
Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությ...