Երևանն ու Բաքուն նոր պայմանավորվածություններ են հաստատել
Ադրբեջանի Գաբալա քաղաքում այսօր կայացել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 12-րդ հանդիպումը։
Կողմերը նշել են հունվարի 16-ի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը՝ պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն Իրանի հետ սկսելու վերաբերյալ
Քննարկումների ավարտին կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը, որը նախատեսվում է կազմակերպել Հայաստանի քաղաքներից մեկում։
Նմանատիպ հոդվածներ
«Հույս ունենք, որ ՀՀ–ն և Ադրբեջանը մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կստորագրեն». Վրաստանի վարչապետ
Վրաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրա...
Վիտալի Բալասանյանի ուղերձը
Արվախի հերոս Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ԱՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օր...
Հանդիպել են Միրզոյանն ու Կլաարը. հայտնի է` ինչ են քննարկել
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 28֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային...
Գաղտնալսման գործով զննության է ենթարկվել ՀՔԾ պետի բջջային հեռախոսը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը 2018թ. զբաղեցնող Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ...