«Հույս ունենք, որ ՀՀ–ն և Ադրբեջանը մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կստորագրեն». Վրաստանի վարչապետ
Վրաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության
պայմանագիր կստորագրեն։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել
է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, հայտնում
է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վրաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ մասնակցում
է SPECA-ի (ՄԱԿ-ի հատուկ ծրագիր Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների համար)
գագաթնաժողովին։
Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում,
խոսել անվտանգության հարցերի մասին:
Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է աշխատել
Հայաստանի և Ադրբեջանի հետ` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար:
Նա նաև բազմիցս առաջարկել է Թբիլիսին դիտարկել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների
կարգավորման բանակցությունների հարթակ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմ...
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք. ԱԺ փոխխոսնակ
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լի...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...