Վիտալի Բալասանյանի ուղերձը
Արվախի հերոս Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ԱՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձը՝ ստորև․
««Հանուն Արցախի» համազգային շարժմանը միացած կազմակերպությունների, անձանց և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ ԱՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Դեկտեմբերի 10-ը մեր ազատագրական պայքարի ճանապարհին դարձավ ճակատագրական որոշումներ ընդունելու օր, որոնք նախանշեցին մեր պետության կայացման ու զարգացման հետագա ուղին:
Հետաքրքիր մի զուգադիպությամբ Արցախի ժողովուրդը բախտորոշ համաժողովրդական քվեարկությունները երկու անգամ կազմակերպել է հենց դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1991թ. այս օրը, ռումբերի պայթյունների ներքո, Արցախի ժողովուրդը միասնականորեն «Այո´» ասաց անկախությանը: 2006 թ. այս օրն էլ հայկական Արցախ պետությունը հանրաքվեով Սահմանադրություն ընդունեց:
Այսօր Արցախն ունի պետական բոլոր խորհրդանիշները, ունի պետականությունը փաստող բոլոր կառույցներն ու ինստիտուտները: Արցախն այսօր առավել կայացած պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը:
Մեզանից ամեն ոք պետք է գնահատի իր սեփական անկախությունը, բոլորի անկախության զգացողության համագումարն էլ կապահովի երկրի անկախությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ՝ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք»,-նշված է ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...