Հունաստանում վառվել է 2026 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական խաղերի կրակը
Հունաստանի Հին Օլիմպիա քաղաքում տեղի է ունեցել 2026 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական կրակի վառման արարողությունը: Խաղերն անցկացվելու են Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում։
Վատ եղանակի պատճառով հանդիսավոր արարողությունը անտիկ մարզադաշտից տեղափոխվել է Հնագիտական թանգարան, իսկ ջահը վառելու համար օգտագործել են պահուստային կրակը, որը բռնկվել է արևի ճառագայթներից՝ հին հունական Հերա աստվածուհու անտիկ տաճարի մոտ արարողության գլխավոր փորձի ժամանակ:
Նշենք, որ այս տարի Հունաստանով կարճատև ճանապարհորդությունից հետո կրակը կուղևորվի 63-օրյա էստաֆետի Իտալիայով։ Այն կանցնի 12000 կիլոմետր՝ այցելելով երկրի բոլոր 110 նահանգները, և ուղևորությունը կավարտի փետրվարի 6-ին՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։





























