Եվրոպան պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
Եվրոպան պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի որ այն վճռական է տրամադրված «քարտեզը մշտապես վերաձևելու» և կորցրած «ազդեցության ոլորտները» վերականգնելու հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նաև զգուշացրել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ արագ զարգացող խաղաղության բանակցությունները մեծացնում են Մոսկվայի համար տնտեսական առավելությունների հեռանկարը՝ չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին։
Ֆոն դեր Լայենի խոսքերը հնչել են այն ժամանակ, երբ Կրեմլը հայտարարել է խաղաղության ծրագիրը մերժելու իր մտադրության մասին, որը մշակվել էր Ժնևում՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև բանակցություններից արդյունքում։
Իր ելույթում Ֆոն դեր Լայենը դեմ է արտահայտվել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակմանը, որը բանակցություններում վիճելի հարց էր, և կոչ է արել ապահովել անվտանգության ամուր երաշխիքներ՝ լայնածավալ ներխուժման կրկնությունը կանխելու համար։
Արևմտյան դաշնակիցները քննարկում են Ուկրաինայի տարածքում բազմազգ ուժերի տեղակայման հնարավորությունը՝ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի զսպումն ուժեղացնելու համար։ Մոսկվան մերժել է այդ գաղափարը։
Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է նաև Ուկրաինայի ֆինանսական և ռազմական կարիքներին աջակցելու հրատապ անհրաժեշտությունը, որոնք գնահատվում են 135 միլիարդ եվրո՝ 2026 և 2027 թվականների համար:
Ֆոն դեր Լայենը ելույթն ավարտել է՝ կրկնելով իր կոչը՝ մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա և ստիպել դադարեցնելու պատերազմը։





























