Քաղաքականություն

Հնարավոր է՝ ուկրաինական հակամարտությունը ավարտվի մինչև 2025 թվականի վերջ. Մարկ Ռյուտե

Edita
Հնարավոր է՝ ուկրաինական հակամարտությունը ավարտվի մինչև 2025 թվականի վերջ. Մարկ Ռյուտե

Հնարավորություն կա, որ ուկրաինական հակամարտությունը ավարտվի մինչև 2025 թվականի վերջ. հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:


«Ես ուզում եմ անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու ԱՄՆ նախագահ Թրամփին իրականացնել կարգավորման իր տեսլականը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Ռյուտեն նշել է, որ «հիանում է» ԱՄՆ առաջնորդի՝ ուկրաինական հակամարտության հարցում «փակուղուց դուրս գալու ելք գտնելու» ցանկությամբ։


Մեկնաբանելով ամերիկյան կարգավորման առաջարկը՝ նա ասել է, որ այն պարունակում է ինչպես «հիմնավորված ասպեկտներ», այնպես էլ այնպիսիները, որոնք «պահանջում են մշակում և երկխոսություն»։ Որպես օրինակ նա բերել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա սահմանները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250