Եվրոպայում կոչ են արել արգելել սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար․ մանրամասներ
Եվրախորհրդարանի անդամները բանաձև են ընդունել, որով կոչ են անում ԵՄ երկրներին մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցեր մուտքի միասնական արգելք սահմանել և միջոցներ ձեռնարկել կախվածությունը կանխելու համար։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրության մեջ։
«Խորհրդարանն առաջարկում է 16-ը սահմանել նվազագույն թվային տարիք՝ սոցիալական ցանցեր, տեսանյութերի փոխանակման հարթակներ և արհեստական բանականության ուղեկիցներ մուտք գործելու համար, միաժամանակ թույլ տալ 13-16 տարեկան երեխաների մուտքը ծնողների համաձայնությամբ»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Առաջարկում է նաև արգելել այն կայքերը, որոնք չեն համապատասխանում ԵՄ կանոնակարգերին, և միջոցներ ձեռնարկել համոզիչ տեխնոլոգիաների, այդ թվում՝ թիրախային գովազդի դեմ։ Ի թիվս այլ բաների, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում երեխաներին պաշտպանել առևտրային շահագործումից, այդ թվում արգելել անչափահասներին ֆինանսապես խրախուսելը՝ բլոգերային գործունեություն ծավալելու համար:
Բանաձևի օգտին քվեարկել է Եվրախորհրդարանի 483 անդամ, դեմ՝ 92-ը, ձեռնպահ է մնացել 86 պատգամավոր:





























