Երևանում օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային շեմը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տվյալների համաձայն Երևանում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում, նոյեմբերի 17-25 ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-ից 4 անգամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանն էլ հայտնել է, որ հրդեհներն ազդում են օդի աղտոտվածության վրա։
«ՀՀ-ում 2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 9253 հրդեհ, որից 5545-ը՝ բուսածածկ տարածքներում։ Սա նախորդ տարվա համեմատ գրեթե 3 անգամ ավելի է»,- ասել է Վարդազարյանը։
Նրա խոսքով 5545 հրդեհից միայն 809-ն է Երևանում եղել, մնացածը՝ մարզերում։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը սխալմամբ վիրավորել է իր երկրպագուին և հավաքից հեռացրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմամբ վիրավորել է իր երկրպագուին՝ ցուցարարի հետ շփոթելով։ Այս մասին տեղելացնում է Reuters-ը...
Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ, բացի՞ Փաշինյանից․ ինչ է ասել Պեսկովը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ՀԱՊԿ գագաթնաժողովի հիմնական մասից հետո երկկողմ բանակցություններ կանցկացնի...
ՀԱՊԿ-ը ինչ ժամկետներում կարող է պատասխանել Հայաստանի դիմումին. ԱԳ փոխնախարարը մանրամասնում է
ՀԱՊԿ-ը արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում աս...
Արարատ Միրզոյանը՝ կասկածյալ. նոր սկանդալ ԱԺ նախագահի շուրջ. «Ժողովուրդ»
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձի շուրջ նոր բացահայտումներ են եղել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկի...