Դուք էժանագույն պրոպագանդա եք ու վերջ. Արայիկ Հարությունյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումներից մեկին, նշելով, որ պետական մարմինների շատ ներկայացուցիչներ էին հավաքվել համալիրում կարևոր հարցեր քննարկելու, իրենց առաջարկները քվեարկությունների միջոցով ներկայացնելու, երկրի ղեկավարներին լսելու համար:
Արայիկ Հարությունյանը գրել է, որ դրա մասին առանձին կխոսի, ապա շարունակել ասելով, որ հիմա էլի մամուլի մասին է խոսելու, որ համալիրում կար մոտ 7500 մարդ, ճնշող մեծամասնությունը պետական համակարգից: Վերջին րոպեներին գրեթե դատարկ աթոռ չկար:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ներկայացնում է մի իրավիճակ, երբ մարդիկ գնում են տուն ու բացում հրապարակումներից մեկն ու կարդում.
«Հիմա այս մարդիկ գնում են տուն, բացում են իմ կողմից «սիրված» «Հրապարակը» ու կարդում, որ իրենք «թռել» են միջոցառումից: Ո՞նց է վերաբերվելու նրանց մեծամասնությունը այս լրատվամիջոցին այսուհետ: Իհարկե, անլուրջ են համարելու ու այլևս չեն բացելու այն: Որ ասում եմ դուք լրագրությամբ չեք զբաղվում, նեղանում եք: Դուք էժանագույն պրոպագանդա եք: Ու վերջ»,- գրել է Հարությունյանը:





























