Նրանք չեն ցանկանում` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ՌԴ-ի օգնությամբ ձեռք են բերված պայմանավորվածություններն իրականացվեն. Լավրով
Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները: Այս մասին այսօր Մինսկում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները: Նրանք չեն ցանկանում, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի օգնությամբ»,- ասել է նա:
ՌԴ ԱԳ նախարարը Մինսկում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Արեւմուտքը նույնպես փորձում է ակտիվորեն ներթափանցել Կենտրոնական Ասիա։
«Նրանք ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ռազմավարական առումով Արևմուտքի գիծը դատապարտված է ձախողման»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...