Էմինեմն արգելել է ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկին օգտագործել իր ստեղծագործությունները նախընտրական քարոզարշավին
Ամերիկացի ռեփեր Էմինեմն արգելել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամիին օգտագործել իր ստեղծագործությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այս մասին գրում է Politico-ն։
Ամերիկյան BMI ընկերությունը նամակ է տրամադրել, որում Մարշալ Բ. Մաթերս III-ը, որը հայտնի է Էմինեմ անունով, դեմ է արտահայտվել իր երաժշտական ստեղծագործությունների օգտագործմանը Վիվեկ Ռամասվամիի նախընտրական քարոզարշավում:
««Վիվեկ 2024» արշավում Էմինեմի երգերի ցանկացած վերարտադրություն կհամարվի լիցենզային պայմանագրի խախտում», - ասվում է BMI-ի նամակում։
Սա առաջին դեպքը չէ, երբ հանրաճանաչ արտիստներն արգելում են իրենց երաժշտության օգտագործումը ԱՄՆ նախագահական պաշտոնի մրցավազքում։ 2020 թվականին The Rolling Stones ռոք խումբը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից դադարեցնել իր երգերն օգտագործել նախընտրական հանրահավաքներում՝ վերապահելով հակառակ դեպքում դատի տալու իրավունքը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...